Ապրիլ 20, 2024
exclusive
6248 դիտում

Ջուլֆալակյանը դժգոհ է ըմբիշների անձնական մարզիչների աշխատանքից


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը դժգոհ է անձնական մարզիչների աշխատանքից:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Ջուլֆալակյանն ասել է, որ վերջերս կայացած Աշխարհի երիտասարդական առաջնությունում հայ ըմբիշների արդյունքներից այդքան էլ գոհ չի մնացել:

«Թիմի մարզիչներ Արմեն Բաբալարյանն ու Մովսես Կարապետյանը շատ նվիրված, աշխատասեր ու ճիշտ գործող մարզիչներ են: Բայց ցավոք իրենք ստանում են ոչ լավ վիճակում գտնվող մարզիկներ, որոնց հավաքների ընթացքում չեն հասցնում բերել լավ մակարդակի: Անձնական մարզիչների վատ աշխատանքը փաստացի երեւում է»,- նշել է նա:

Ջուլֆալակյանն ասել է, որ ԱԱ-ում գոհ է մնացել Տիգրան Մինասյանի, Մալխաս Ամոյանի եւ Դավիթ Օվասափյանի ելույթներից. «Մալխասն իր տարիքի համեմատ շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Եզրափակչում նա տակտիկական բացթողում արեց ու արծաթե մեդալ նվաճեց, նա իսկապես պատրաստ էր հաղթանակի: Մյուս երկու ըմբիշն էլ կարող էին մեդալակիրներ դառնալ, պարզապես, երեւի դեռ կասկածում էին իրենց հաջողությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին