Ապրիլ 24, 2024
exclusive
12491 դիտում

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականն ԱԱ կմեկնի օգոստոսի 19-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքն անցկացնում է Երեւանում:

Թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գոհ է թիմի անցկացրած մարզումներից, տղաները գտնվում են լավ վիճակում:

«Բոլոր հավաքները ծառայել են իրենց նպատակներին, ու ամեն ինչ ինձ լիարժեք գոհացրել է: Նախավերջին հավաքը համատեղ էր Բելառուսի, Լիտվայի, Ղազախստանի, Ֆինլանդիայի թիմերի հետ: Շատ լավ ըմբիշներ էին մասնակցում, հուսամ, որ իր դրական արդյունքը կտա»,- ասել է Ջուլֆալակյանը:

Մարզիչը նշել է, որ թիմը Փարիզ մեկնելու է օգոստոսի 19-ին:

ԱԱ-ում ելույթ են ունենալու Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

«Մենք ներկայացուցիչ չենք ունենալու միայն գերծանր քաշային կարգում, որովհետեւ դեռ այստեղ խնդիրներ ունենք: Իհարկե, երիտասարդներից Էդգար Խաչատրյանը խոստումնալից ըմբիշ է, բայց դեռ նպատակահարմար չի նրա մասնակցությունն ԱԱ-ին»,- հավելել է Ջուլֆալակյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին