Ապրիլ 25, 2024
12635 դիտում

ԱԱ-ում ազատ ոճի ընտրանին հանդես կգա ոչ ամբողջական կազմով


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի հավաքականն օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք Աշխարհի առաջնությունում հանդես կգա ոչ ամբողջական կազմով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, պատասխանելով Mediamax Sport-ի թղթակից հարցին ասել է, որ նպատակահարմար է գտել ընդգրկել այն մարզիկներին, ովքեր այսօր պատրաստ են նման խոշոր մրցաշարի:

«Կարծում եմ, որ առաջնությունում պետք է հանդես գան այն ըմբիշները, ովքեր 100 տոկոսով պատրաստ են: ԱԱ-ն շատ լուրջ մրցաշար է, այնտեղ միայն ուժեղագույններն են ելույթ ունենում: Սա էր պատճառը, որ ոչ բոլոր քաշային կարգերում ընդգրկեցի մարզիկների»,- ասել է Կուրղինյանը:

Աշխարհի առաջնությունում ելույթ են ունենալու Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին