exclusive
9061 դիտում

Արմեն Բաբալարյանն ամփոփել է երիտասարդական ԱԱ-ն


Լուսանկարը` unitedworldwrestling


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն Աշխարհի առաջնությունում նվաճեց մեկ մեդալ:

Հայ ըմբիշներից արծաթե պարգեւի արժանացավ մինչեւ 66 կգ քաշային Մալխաս Ամոյանը:

Mediamax Sport-ի թղթակիցը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի հետ ու ամփոփել առաջնությունը:

«Բավարար եմ գնահատում թիմի ելույթը: Տղաների մեծ մասը պատանեկան թիմից նոր է տեղափոխվել երիտասարդական ու դեռ համապատասխան փորձ ու հմտություններ չունի: Մալխասը ձեռքից բաց թողեց ոսկին: Նա հաղթում էր, մի պահ երեւի հանգստացավ, ու մրցակիցը դուրս բերեց նրան գորգից: Սա վիճելի հարց է. մի մասն ասում է դրա համար մեկ միավոր են տալիս, մյուս մասը՝ երկու: Մեր դեպքում մրցակցին երկու միավոր տվեցին, ու Մալխասը դարձավ փոխչեմպիոն»,- նշել է մարզիչը:

Բաբալարյանն ասել է, որ մեդալ կարող էին նվաճել նաեւ Տիգրան Մինասյանն ու Հրաչյա Պողոսյանը, գոհ է մնացել նաեւ Դավիթ Օվասափյանի ելույթից. «Կրկնեմ, որ տղաները նոր են տեղափոխվել մեր թիմ, նրանք դեռ աշխատելու եւ աճելու շատ տեղ ունեն»:

Թիմն առաջիկայում կսկսի մարզումներն ու կպատրաստվի աշնանը կայանալիք միջազգային մրցաշարերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին