Ապրիլ 19, 2024
exclusive
8181 դիտում

Ազատ ոճի հավաքականի մարզիչը գոհ է երիտասարդների ելույթներից


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստան ազատ ոճի երիտասարդական հավաքականն արդեն վերադարձել է Տամպերեից, որտեղ Աշխարհի առաջնությունում նվաճել էր երկու մեդալ:

Կարեն Զուրաբյանը (50 կգ) դարձել էր արծաթե, իսկ Արսեն Հարությունյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալակիր:

«Մենք կարող էինք ունենալ մեկ ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Կարենը կարող էր առաջինը լինել, ուղղակի մի քիչ բախտը ու մրցավարական բացթողումները խանգարեցին նրան: Արսենն էլ կարող էր երկրորդը լինել, նա իրավունք չուներ 9:0 հաշվով հաղթելով՝ պարտվեր 10:9 հաշվով, բացթողում արեց ու միայն բրոնզ շահեց: Եւ մեր երրորդ մեդալը պետք է նվաճեր Գեւորգ Մխեյանը, նրանից շատ գոհ եմ: 5 գոտեմարտ ունեցավ ու բոլորն էլ բարդ դասավորվեցին: Ափսոս, վեջինում ուժերը չբավարարեցին: Ընդհանրապես, դժվար էր մեկ ամսվա ընթացքում եւ Եվրոպայի, եւ Աշխարհի առաջնություններին մասնակցելը, բայց մեր ուժերի ներածին չափով աշխատեցինք»,- Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հավաքականի մարզիչ Ավետիկ Վարդանյանը:

Մարզիչն ընդգծել է, որ թիմի մյուս տղաներից եւս գոհ է մնացել, նրանցից շատերը նոր են միացել երիտասարդական թիմին ու առաջին անգամն էին մասնակցում այսպիսի խոշոր մրցաշարի: Վարդանյանը հույս է հայտնել, որ ճիշտ աշխատելու շնորհիվ նրանք կկարողանան ավելի վստահ գործել ու հաջողություններ գրանցել:

Ըմբիշները 10 օր հանգստանալու են, ապա սկսելու են մարզվել անձնական մարզիչների մոտ: Մինչեւ տարեվերջ նրանք կմասնակցեն 2-3 միջազգային մրցաշարի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին