Ապրիլ 19, 2024
13969 դիտում

Երիտասարդական ԱԱ-ում ազատ ոճայինները նվաճեցին երկու մեդալ


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող Աշխարհի առաջնությունում նվաճեց երկու մեդալ:

Ավետիք Վարդանյանի թիմից արծաթե պարգեւի արժանացավ Կարեն Զուրաբյանը (50 կգ), իսկ մրցահարթակի երրորդ աստիճանին կանգնեց Արսեն Հարությունյանը (55 կգ):

Այս երկու ըմբիշն էլ հունիսի վերջին լավ էին հանդես եկել նաեւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ու նվաճել էին բրոնզե մեդալներ:

Օգոստոսի 5-ից պայքարի են դուրս գալու հունահռոմեականները: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Հայաստանը ներկայացնելու են Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) եւ գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին