10184 դիտում

Արսեն Հարությունյանն ԱԱ-ում նվաճեց բրոնզե մեդալ


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Տամպերեում (Ֆինլանդիա) ընթացող Աշխարհի երիտասարդական առաջնությունում Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (55 կգ) գրավել է երրորդ հորիզոնականը:

Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը, ինչպես եւ նախորդ գոտեմարտերում, շատ ակտիվ ու դիտարժան հանդիպում է անցկացրել: Նա երկու մրցափուլում էլ ունեցել է առավելություն ու 9:0 հաշվով հաղթել է Ռամզան Ավտաեւին (Գերմանիա):

 

Այսօր Հարությունյանը երեք գոտեմարտ էր ունեցել, երկուսում հաղթել ու կրել մեկ պարտություն:

 

Ավելի ուշ երրորդ տեղի համար պայքարելու է նաեւ Գեւորգ Մխեյանը (66 կգ): 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին