10900 դիտում

ԱԱ-ում բրոնզե մեդալի համար կպայքարի երկու հայ ըմբիշ


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի երկու ներկայացուցիչ այսօր կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար:

Տամպերեում (Ֆինլանդիա) ընթացող Աշխարհի երիտասարդական առաջնությունում Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (55 կգ) շատ ակտիվ ու հաջող գոտեմարտեր է վարել ու 1/8 եզրափակչում հաղթել Մոլդովայի ներկայացուցչին:

Հաջորդ փուլում եւս նա հսկայական առավելություն է ունեցել ռուսաստանցի ըմբիշի նկատմամբ, սակայն 9:0 հաշվի ժամանակ հայ մարզիկը թուլացել է ու հնարավորություն տվել մրցակցին հաղթել 11:9 հաշվով:

Սփոփիչ գոտեմարտում Հարությունյանը 16:5 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին ու բրոնզե մեդալի համար պայքարում այսօր երեկոյան կհանդիպի Ռամզան Ավտաեւին (Գերմանիա):

Երրորդ տեղի համար գոտեմարտելու է նաեւ Գեւորգ Մխեյանը (66 կգ): Նա անցկացրել է 4 հանդիպում ու խոշոր հաշիվներով հաղթանակ տարել 3-ում: Կիսաեզրափակչում նա պարտություն է կրել, իսկ բրոնզի համար կհանդիպի Վրաստան-Ալժիր զույգի հաղթող ըմբիշի հետ:

Հովհաննես Մխիթարյանն (84 կգ) ու Հովհաննես Մաղաքյանը (120 կգ) պարտվել են ու լքել պայքարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին