9926 դիտում

ԱԱ. Զուրաբյանը եզրափակչում է, Հովսեփյանը կպայքարի բրոնզի համար


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Ազատ ոճի ըմբշամատի Աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականի երկու մարզիկ պայքարելու է մեդալի համար:

Մինչեւ 50 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Զուրաբյանը դուրս է եկել եզրափակիչ: Նա տպավորիչ ու գեղեցիկ գոտեմարտեր է անցկացրել՝ հաղթելով Կոսովոյի, Մոնղոլիայի եւ Ղազախստանի ըմբիշներին:


Եզրափակչում Զուրաբյանի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Շահին Մուխտարովը:

 

Սարգիս Հովսեփյանը (96 կգ) պայքարելու է բորնզե մեդալի համար: Նրա մրցակիցը Թուրքիայի ներկայացուցիչ Իբրահիմ Չիվտչին է:


Մեր մյուս ըմբիշները՝ Ղազար Համբարձումյանը (60 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) դուրս են մնացել պայքարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին