Ապրիլ 20, 2024
10181 դիտում

Երիտասարդական ԱԱ. Այսօր պայքարը կսկսեն ազատ ոճայինները


Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆինլանդական Տամպերե քաղաքում այսօր մեկնարկելու է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի են դուրս գալու ազատ ոճի ըմբիշները:

Մինչեւ 50 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Զուրաբյանը որակավորման փուլում հանդիպելու է Կոսովոն ներկայացնող Դրիլոն Սիլայի հետ:

Ղազար Համբարձումյանը (60 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ) եւս ելույթները կսկսեն որակավորումից, մրցակիցները համապատասխանաբար Հիրոմու Սակակին (Ճապոնիա) եւ Յահոր Ակուլիչն (Բելառուս) են:

Մինչեւ 96 կգ-ում Սարգիս Հովսեփյանը 1/8 եզրափակչում ուժերը կչափի Ալեքսեյ Ռուձիանոկի (Բելառուս) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին