Ապրիլ 23, 2024
9233 դիտում

Հունահռոմեականները ԵԱ-ի մեկնարկային օրը 2 մեդալ են նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Սարաեւոյում ընթացող ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում պայքարի են դուրս եկել հունահռոմեականները:

Հայաստանի հավաքականին առայժմ հաջողվել է նվաճել երկու բրոնզե մեդալ:

 

Մինչեւ 50 կգ քաշային Հայկ Ասատրյանը հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն այստեղ պարտություն է կրել ու պայքարել բրոնզե մեդալի համար: Նա 6:0 հաշվով ուժեղ է եղել Հունգարայի ներկայացուցիչ Դավիդ Կեսկեմենտիից:

 

Բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ): Հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտում ուժեղ է եղել Դեվիդաս Սուբոտկեւիչից (Լիտվա), իսկ երրորդ տեղի համար պայքարում առավելության է հասել Ռասմուս Աաստրոեմի (Շվեդիա) նկատմամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին