Ապրիլ 19, 2024
exclusive
15655 դիտում

Պատանեկան ԵԱ-ին կմասնակցեն 9 ազատ ոճի ըմբիշներ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն Օլիմպավանում պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Այն կայանալում է հուլիսի 22-31-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում:

Mediamax Sport-ին թիմի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանն ասել է, որ մասնակցելու են 9 ըմբիշներ:

ԵԱ-ում հանդես են գալու՝ Ռաֆայել Հարությունյանը (42 կգ), Առաքել Մովսեսյանը (46 կգ), Գենիկ Ասատրյանը (50 կգ), Տիգրան Ղազարյանը (54 կգ), Մեժլում Մեժլումյանը (58 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (63 կգ), Դավիթ Գեւորգյանը (69 կգ), Լյովա Գեւորգյանը (76 կգ) եւ Մարտին Սիմոնյանը (100 կգ):

Սա Եվրոպայի առաջնությունից առաջ ազատ ոճայինների արդեն 3-րդ հավաքն է, մինչ այդ նրանք մարզվել են Ծաղկաձորում եւ Օլիմպավանում: Հավաքականը մրցավայր է մեկնելու հուլիսի 22-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին