exclusive
12437 դիտում

Կիսլովոդսկի հավաքին մասնակցում են 6 ազատ ոճայիններ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Կիսլովոդսկում է, որտեղ մինչեւ հուլիսի 29-ն ուսումնամարզական հավաք է անցկացնելու:

Թիմը պատրաստվում է օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք Աշխարհի առաջնությանը: Ազատ ոճայիններն այնտեղ մարզվում են Ռուսաստանի ընտրանու հետ:

Mediamax Sport-ին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ասել է, որ հավաքին 6 ըմբիշներ են մասնակցում՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ) Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն:

Ըստ մարզչի՝ հիմնականում այս ըմբիշներն էլ կմասնակցեն Աշխարհի առաջնությանը: Բացառություն է կազմում Գալստյանը, որն ավելի երիտասարդ է ու փորձ է ձեռք բերում: Իսկ ԱԱ-ում 65 կգ-ում Հայաստանը ներկայացուցիչ չի ունենա, Նարեկ Սիրունյանը վնասվածք է ստացել ու չի հասցնի ապաքինվել:

«Գալստյանը խոստումնալից ըմբիշ է, նրան ընդգրկել եմ հավաքին, որ մեծերի հետ աշխատի: Նա հետագայում ցույց կտա իրեն, այս տարի Մ-23 տ. Աշխարհի առաջնությանը կմասնակցի: Ուզում ենք ավելի շատ երիտասարդների ընդգրկել մարզումներում, քանի որ մեր հիմնական նպատակը 2020 թ. Օլիմպիական խաղերին պատրաստվելն է»,- ասել է Կուրղինյանը:

ԱԱ-ից առաջ վերջին հավաքն ազատ ոճայիններն անցկացնելու են Օլիմպավանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
mediamax.am
bravo.am