Ապրիլ 25, 2024
20806 դիտում

Հայաստանի հունահռոմեական թիմը պատրաստվում է երիտասարդական ԵԱ-ին


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հունիսի 27-ից հուլիսի 2-ը Դորտմունդում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Mediamax Sport-ին ասել է, որ մասնակցելու են 8 ըմբիշներ:

ԵԱ-ում ուժերն են չափելու Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Նորայր Հախոյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ), Արթուր Մխոյանը (96 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (120 կգ):

Հիմա հունահռոմեական ըմբիշներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում, մրցավայր են մեկնելու հունիսի 29-ին:

ԵԱ-ում առաջինը ելույթները սկսելու են ազատ ոճայինները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին