16754 դիտում

Հայաստանը բողոքարկել է Ալեքսանյանի հետ տեղի ունեցած միջադեպը


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ ու եւս մեկ անգամ անդրադարձել Թբիլիսում տեղի ունեցած մրցաշարի մանրամասները:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյան

Վերջերս Թբիլիսիում կայացած Գրան Պրիի ժամանակ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել:

Ալեքսանյանը մեծ մարզիկ է ու նրա մասին չի կարելի կեղծ լուրեր տարածել: Նա շատ լավ է պահել իրեն ու գեղեցիկ դրսեւորել, ավելորդ ոչինչ թույլ չի տվել, նա որեւէ կոպիտ խախտում չի կատարել, պարզապես մի քանի վայրկյանով գորգից է իջել, ինչն անթույլատրելի է:

Այս միջադեպն Արթուրին միայն կոգեւորի առաջիկա Աշխարհի առաջնությանն ավելի լավ պատրաստվել ու մասնակցել:

Մենք դիմել ենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային, որ նման մոտեցումը տհաճ է: Երկրպագուները մրցավարների անարդարության պատճառով են բորբոքվել: Մենք խնդրել ենք քայլեր ձեռքնարկել, որ մրցավարները գոտեմարտերի ընթացքում իրենց տեղում լինեն, ճիշտ կատարեն աշխատանքն, ու նման պոռթկումներ չլինեն:

Մենք ձեռքներս ծալած չենք նստի ու համապատասխան քայլեր կձեռնարկենք:  

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյան

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում այդ միջադեպը քննարկել ենք ու նամակ ուղարկել UWW-ի նախագահ Նենադ Լալովիչին: Մենք ընդունում ենք, որ կարող էին Ալեքսանյանին պարտություն գրանցել, բայց իրավունք չունեին որակազրկել նրան ու մեդալից զրկել: Դրա համար էլ մենք բողոքարկել ենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին