Ապրիլ 24, 2024
12623 դիտում

Մկրտչյանին ազատ ոճի թիմի մարզչի պաշտոնում կփոխարինի Կուրղինյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա:

Այս տարվա հունվարին նշանակված Արմեն Մկրտչյանը այլեւս չի աշխատի հավաքականի հետ: Նա աղջկա հիվանդության պատճառով է հեռացել թիմի գլխավոր մարզչի պաշտոնից:

Մկրտչյանին այդ պաշտոնում կփոխարինի Հաբեթնակ Կուրղինյանը, որը մինչ այդ թիմի երկրորդ մարզիչն էր: Նա գլխավոր մարզչի պաշտոնակատարն է լինելու:

Արմեն Մկրտչյանը 2017-ին փոխարինել էր Արայիկ Բաղդադյանին: Նրա գլխավորությամբ Սերբիայում կայացած ԵԱ-ում բրոնզե մեդալակիրներ էին դարձել Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին