Ապրիլ 25, 2024
exclusive
11960 դիտում

Գեւորգյան. Կսկսենք անցկացնել Երեւանի ըմբշամարտի գավաթի խաղարկություն


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում ըմբշամարտը զարգացնելու հետ կապված առաջիկայում լուրջ քայեր են ձեռնարկվելու:

Երեւանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի ֆեդերացիայի նախագահի խորհրդական ու Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գեւորգյանը Mediamax Sport-ի համար պատմել է նոր նախագծերի ու ծրագրերի մասին:

Ֆրանսիացիների հետ համատեղ հավաք ենք անցկացնելու, նախապես պայմանավորվածություն վաղուց ունենք: Պարապմունքները մեր մարզադպրոցում կանցկացնենք:  Բնականաբար, կլինեն այցելություններ նաեւ մշակութային վայրեր, հերթական անգամ ցույց կտանք մեր հյուրընկալությունը:

 

Երեւանի ֆեդերացիան պետք է ընդունի իրենց, որից հետո մեր երեխաներն էլ 10-օրյա այցելություն կկատարեն Փարիզ, ծախսերն արդեն իրենք կհոգան:

 

Փոխադարձ այցելությունները շատ կարեւոր են, մեր ըմբիշները կկարողանան եւ հետաքրքիր ժամանակ անցկացնել եւ լավ մարզումներ ունենալ:

 

Իրենց տղաները զիջում են մեր ըմբիշներին, համատեղ հավաքների ժամանակ դրա վրա կաշխատեն, մենք էլ հակառակը՝ կփորձենք աղջիկների ըմբշամարտին ուշադրություն դարձնել: Երկու կողմերի համար էլ շահավետ կլինի համատեղ աշխատանքը:

 

Երեւանի ֆեդերացիան էլ մեծ նպատակներ ունի, ուզում ենք միջազգային մրցաշար կազմակերպել: Նախկինում այն կար, հիմա նորից փորձելու ենք վերականգնել այդ ավանդութը:

 

Կանցկացնենք Երեւանի գավաթի խաղարկությունն ու ամեն տարի այն անվանի ըմբիշներին կամ մարզիչներին նվիրված կլինի: Հավանաբար երիտասարդական մրցաշար կլինի, մանրամասները դեռ քննարկում ենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին