Ապրիլ 25, 2024
10861 դիտում

Թբիլիսում 39 հայ ազատ ու հունահռոմեականներ են մասնակցելու


Լուսանկարը` facebook


Հունիսի 9-12-ը Թբիլիսիում կայանալու է ըմբշամարտի Գրան Պրի:

Հայաստանի ազատ ու հունահռոմեական ոճի հավաքականները մրցաշարին Օլիմպավանում են պատրաստվում: Նրանք մրցավայր են ուղեւորվելու վաղը:

Լեւոն Ջուլֆալակյանի ու Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ մեծ քանակությամբ ըմբիշներ են մասնակցելու մրցաշարին: Հունահռոմեական թիմի կազմում կլինեն 21, իսկ ազատների՝ 18 ըմբիշներ:

Թբիլիսիի մրցաշարը հիմք է հանդիսանալու Աշխարհի առաջնության կազմի ընտրության հարցում: ԱԱ-ն կայանալու է Փարիզում օգոստոսի 21-26-ը:





Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին