Ապրիլ 24, 2024
7436 դիտում

3 ազատ ոճայիններ UWW-ի վարկանշային աղյուսակում են


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազատ ոճի ըմբիշների վարկանիշային աղյուսակը:

Ցանկում տեղ են գտել Հայաստանի 3 ներկայացուցիչներ ու 3-ն էլ Եվրոպայի բրոնզե մեդալակիրներն են:

Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ) իր քաշային կարգում 16-րդն է, Գրիգոր Գրիգորյանը (74 կգ)՝ 12-րդը: Գերծանր քաշային Լեւան Բերիանիձեն էլ բարձրացել է 6-րդ հորիզոնական:

Հիմա ազատ ոճի ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում ու պատրաստվում Թբիլիսիում կայանալիք Գրան Պրիին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին