Ապրիլ 25, 2024
7172 դիտում

Ալեքսանյան. Չէի կարող պատկերացնել, որ ինձ նվիրված նամականիշ կլինի


Լուսանկարը` Մեդիամաքս


2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին նվիրված նամականիշեր կդրվեն շրջանառության մեջ:

Այսօր կայացած մարման արարողությունից հետո հունահռոմեական ոճի ըմբիշն ասել է, որ իր համար մեծ պատիվ է նման գնահատականի արժանանալը:

«Փոքր ժամանակ, երբ նայում էի մեր Օլիմպիական չեմպիոնների նամականիշերը, չէի կարող պատկերացնել, որ մի օր իմ նկարով էլ կլինեն: Ամեն ինչ շատ գեղեցիկ է ստացվել: Նամականիշերը կմնան պատմության մեջ, ու մյուս սերունդները եւս կկարողանան ծանոթանալ մեր սպորտային նվաճումներին»,- ասել է Ալեքսանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին