Ապրիլ 25, 2024
exclusive
8816 դիտում

Հունահռոմեականները հավաք են անցկացնում Օլիմպավանում



Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մայիսի 28-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում:

Մեծահասակների ընտրանու հետ համատեղ մարզումներ են անցկացնում նաեւ երիտասարդ ըմբիշները: Հավաքը տեւելու է մինչեւ հունիսի 9-ը:

 

Երիտասարդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, իսկ մեծահասակների ընտրանին առաջիկայում միջազգային մրցաշարի է մասնակցելու Թբիլիսիում: Այնտեղ ելույթ են ունենալու Հայաստանի առաջնությունում մրցանակային եռյակում հայտնված ըմբիշները: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին