Ապրիլ 25, 2024
6897 դիտում

Երիտասարդ ազատ ոճայինները մեդալներ են նվաճել Բելառուսի մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Բելառուսի միջազգային մրցաշարում մեդալներ է նվաճել։

Մրցաշարի հաղթողներ են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ) եւ Գեղամ Գալստյանը (65 կգ)։

Արծաթե մեդալակիրներ են դարձել Կարեն Զուրաբյանը (57 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ 

Պատվոհարթակի 3-րդ աստիճանին էլ կանգնել են Վարդգես Կարապետյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Բելառուսից թիմը մեկնել է Վլադիկավկազ, որտեղ մինչեւ հունիսի 10-ն ուսումնամարզական հավաք է ունենալու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին