2215 դիտում

Երեւանում նոր կանոնակարգով ընթանում է պատանիների Հայաստանի առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երևանում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Հայաստանի առաջնությունը:

Մրցաշարն անցկացվում է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նոր փորձարկային երկօրյա մրցակցային ձեւաչափով: Նախկինում կիրառվող մեկօրյա մրցումների փոխարեն մասնակիցները գորգ են դուրս գալիս 2 օր:

 

Առաջին մրցումային օրն ըստ քաշային կարգերի հաղթողների կոչումները նվաճել են հետեւյալ ըմբիշները՝ Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ), Հայկ Ասատրյանը (50 կգ),  Աշոտ Կիրակոսյանը (58 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ) եւ Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

 

Այսօր պայքարը շարունակելու են մինչեւ 46, 54, 63, 75 ու 100 կգ քաշայինները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին