Ապրիլ 26, 2024
exclusive
4867 դիտում

ԵԱ. Ռիո-2016-ից հետո Արթուր Ալեքսանյանը կմասնակցի իր առաջին մրցմանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեականոճի ըմբշամարտի հավաքականը Բելառուսում շարունակում է հավաքները՝ պատրաստվելով Եվրոպայի առաջնությանը:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ այսօր կայացել են ստուգողական գոտեմարտեր:

«Այսօր մարզչական շտաբով որոշեցինք, որ մինչեւ 98 կգ քաշային կարգում ԵԱ-ում հանդես կգա Արթուր Ալեքսանյանը: Տղաները ընդհանուր լավ վիճակում են գտնվում, Արթուրը նույնպես: Ճիշտ է թեթեւ խնդիրներ ուներ, սակայն ըմբիշն առանց դրանց չի կարող լինել»,- ասել է Ջուլֆալակյանը:

Հայաստանի ընտրանին «Ստայկի» մարզաբազայում հավաք է անցկացնում Բելառուսի եւ Ֆրանսիայի թիմերի հետ համատեղ: Թիմը ԵԱ կմեկնի մայիսի 4-ին:

Ավելի վաղ Ջուլֆալակյանը հայտնել էր, որ Նովի Սադում ելույթ են ունենալու Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին