2738 դիտում

Հայաստանի հունահռոմեական ընտրանին հավաքի է մեկնել Բելառուս


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն այսօր մեկնել է Բելառուս, որտեղ «Ստայկի» մարզաբազայում ուսումնամարզական հավաք է անցկացնելու:

Մայիսի 5-7-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ սա հունահռոմեականների վերջին հավաքն է լինելու:

Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ ԵԱ-ին մասնակցելու են Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

98 կգ քաշային կարգի մարզիկի անունը հայտնի է դառնալու ավելի ուշ:

Արսեն Ջուլֆալակյանն ու նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը նույնպես թիմի հետ են, սակայն մարզվում են անհատական ծրագրով: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին