Ապրիլ 25, 2024
3581 դիտում

Արսեն Ջուլֆալակյանի հաղթական վերադարձը


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի:

Տալլինում կայացած Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարի մինչեւ 75 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշը բոլոր հաղթանակները տոնել է 8:0 հաշվով: Եզրափակչում նա ուժեղ է եղել Նորվեգիայի ներկայացուցչից ու նվաճել է ոսկե մեդալ:

 

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ավելի վաղ ասել էր, որ Արսենը չի մասնակցելու մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին