Ապրիլ 20, 2024
exclusive
7962 դիտում

Հայտնի է ԵԱ-ում Հայաստանի հունահռոմեական հավաքականի կազմը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես է գալու 7 մարզիկով:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել է, որ վաղն ավարտում են ծաղկաձորյան հավաքը, իսկ ապրիլի 19-ին մեկնելու են Բելառուս:

«Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին հավաքը նախատեսել ենք անել «Ստայկի» մարզաբազայում: Հիմա տղաները լավ վիճակում են, ամեն ինչ ընթանում է ըստ մեր պլանավորածի: Եվրոպայի առաջնությունում գերծանր քաշային կարգում ներկայացուցիչ չենք ունենա, իսկ մինչեւ 98 կգ-ի մարզիկի անունը կորոշեմ ավելի ուշ»,- ասել է Ջուլֆալակյանը:

ԵԱ-ում ելույթ են ունենալու Գեւորգ Ղարիբյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Սարգիս Քոչարյանը (80 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին