6423 դիտում

Արսեն Ջուլֆալակյանն այս տարվա իր առաջին մրցաշարին է մասնակցելու


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այս տարվա իր առաջին մրցաշարին է պատրաստվում:

Ապրիլի 8-ից հունահռոմեական ոճի ըմբիշը Էստոնիայում հանդես է գալու Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասել էր, որ Արսենը մարզվում է անհատական ծրագրով:

Իսկ հունահռոմեական ընտրանին այժմ Ծաղկաձորում է, այնուհետեւ հավաք է ունենալու Բելառուսի Ստայկի մարզաբազայում: Այնտեղից էլ թիմը մեկնելու է Սերբիայում մայիսի 2-7-ը կայանալիք Եվրոպայի առաջնություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին