3562 դիտում

Ազատ ոճայինները երկշաբաթյա հավաք են անցկացնում Վլադիկավկազում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Վլադիկավկազում:

Արմեն Մկրտչյանի գլխավորած թիմը երկշաբաթյա համատեղ հավաք է ունենալու Օսեթիայի թիմի հետ: Հավաքականի կազմում ընդգրկված են 11 ըմբիշներ: Նրանք պատրաստվում են մայիսի 2-7-ը Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Վլադիկավկազ են մեկնել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կոջոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանը, Գեորգի Կետոեւը (97 կգ), Լեւան Բերիանիձեն ու Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Ապրիլի 9-ին վերադառնալուց հետո ազատ ոճայինները ԵԱ-ին կշարունակեն պատրաստվել Երեւանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին