6625 դիտում

Ըմբշամարտի նոր կանոնները. 10 քաշային կարգ ու 2-օրյա մրցաշարեր


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի կանոնները նորից կփոխվեն: Այդ մասին իր պաշտոնական կայքում հայտնել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան:

Այսուհետ քաշային կարգերի թիվը կհասնի 10-ի, իսկ մրցումները կանցկացվեն 2 օրում: Որոշման մանրամասները դեռ քննարկվելու են, իսկ վերջնական պայմանները հայտնի են դառնալու այս տարի Փարիզում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո:

 

Մեծահասակների, Մ-23 ու երիտասարդների նոր քաշային կարգերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Իսկ երկօրյա մրցումների ֆորմատը կիրառվելու է այս տարվա պատանիների ԵԱ-ի ժամանակ, որը կայանալու է հուլիսին ու սեպտեմբերին՝ ԱԱ-ում: Եթե հաջողությամբ կիրառվի, հաջորդ տարվանից նույնպես գործածության մեջ կմտնի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին