8320 դիտում

Ազատ ոճի ընտրանին միջազգային մրցաշարից վերադարձել է 2 մեդալով


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Facebook


Ստամբուլում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ:

Երեկ մինչեւ 65 կգ քաշային կարգում ելույթ է ունեցել Նարեկ Սիրունյանը: Հայ ըմբիշը հաղթել է բոլոր մրցակիցներին ու մտել եզրափակիչ: Այստեղ նա պարտություն է կրել ու բավարարվել արծաթե մեդալով:

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ):

Հայաստանի ազատ ոճի հավաքականն Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ ելույթ է ունեցել 10 ըմբիշով: Թիմը նորանշանակ մարզչի հետ առաջին անգամ է մրցաշարի մասնակցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին