11470 դիտում

Երիտասարդ ազատ ոճայինները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Facebook


Յակուտիայում կայացած ազատ ոճի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականին հաջողվել է 3 մեդալ նվաճել:

Գերծանր քաշային կարգում 2-րդ տեղն է գրավել Հովհաննես Մաղաքյանը: Նա եզրափակչում զիջել է Իրանը ներկայացնող Ռահիմ Հասանզադեին:

Մինչեւ 84 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանը կանգնել է պատվոհարթակի 2-րդ աստիճանին: Նա պարտվել է Բելառուսը ներկայացնող  Արկադի Պողոսյանին: Երրորդ տեղն էլ զբաղեցրել է Մհեր Մարկոսյանը:

Ապրիլին կայանալու է Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որից հետո ազատ ոճայինները պատրաստվելու են հունիսին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին