Ապրիլ 20, 2024
6847 դիտում

Հունահռոմեականների հաջող ելույթը Կիեւում. Եւս երեք մեդալ


Լուսանկարը` Մեդիամաքս


Կիեւում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որտեղ հանդես էր գալիս նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը:

Մրցումային երկրորդ օրը եւս հաջող է դասավորվել հայ մարզիկների համար: Նրանցից երեքը դարձել է մեդալակիր:

 

Մինչեւ 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը հաջող ելույթներ է ունեցել, հաղթել է բոլոր մրցակիցներին ու դուրս եկել եզրափակիչ: Այստեղ նա ուժերն է չափել վրացի Գոգա Գոգիբերաշվիլու հետ ու պարտություն է կրել` նվաճելով արծաթե մեդալ:

 

Վարշամ Բորանյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ: Նրանք երրորդ տեղի համար պայքարում ուժեղ են եղել համապատասխանաբար Յասավ Զեյնալովից (Ուկրաինա) եւ Սերգեյ Սեւերինից (Ուկրաինա):

 

Երեկ ոսկե մեդալակիր էր դարձել Սարգիս Քոչարյանը (80 կգ), արծաթե պարգեւի արժանացել էր Արթուր Շահինյանը (98 կգ), իսկ երրորդ տեղում ելույթներն ավարտել էին  Գեւորգ Ղարիբյանը (59 կգ) եւ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին