5905 դիտում

Կիեւի մրցաշարում հայտնի են հայ ըմբիշների մրցակիցները


Լուսանկարը` Մեդիամաքս


Կիեւում այսօր մեկնարկելու է ըմբշամարտի միջազգային մրցաշարի երկրորդ օրը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմից ելույթ են ունենալու չորս մասնակից:

 

Մինչեւ 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում հանդիպելու է Ուկրաինան ներկայացնող Վասիլ Սիմոնենկոյի հետ: Վարշամ Բորանյանը (75 կգ) նույն փուլում ուժերն է չափելու Վլադ Մարեայի (Ռումինիա) հետ:

 

Մաքսիմ Մանուկյանի (85 կգ) մրցակիցը կլինի Անդրեյ Միխայիլովսկին (Բելառուս), իսկ Վաչիկ Եղիազարյանինը (130 կգ)` Զվիադի Պատարձեն:

 

Մրցաշարի առաջին օրը Հայաստանի ընտրանուն հաջողվել էր նվաճել չորս մեդալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին