Ապրիլ 19, 2024
4481 դիտում

Երիտասարդ ազատ ոճայինները Ռուսաստանում մրցաշարի կմասնակցեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Մարտի 4-ին Հայաստանի ազատ ոճի երիտասարդական ընտրանին միջազգային մրցաշարի է մասնակցելու Յակուտիայում:

Ընտրանու գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ հանդես են գալու 5 ըմբիշներ:

Թիմի կազմում հայտավորված են Ռազմիկ Պապիկյանը (55 կգ), Արսեն Հարությունյանը (60 կգ), Գեւորգ Մխեյանը (66 կգ), Մհեր Մարկոսյանը (84 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (96 կգ):

Ապրիլին կայանալու է Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որից հետո ազատ ոճայինները պատրաստվելու են հունիսին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին