Ապրիլ 25, 2024
5691 դիտում

Հայ հունահռոմեականներն այսօր սկսում են պայքարը Կիեւի մրցաշարում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այսօր Կիեւում մեկնարկում է միջազգային մրցաշար, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը: Ուկրաինայում ելույթ են ունենալու 25 երկրների մոտ 400 ըմբիշներ:

Այսօր հունահռոմեականներից պայքարը սկսելու են 5-ը: Մինչեւ 59 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Գեւորգ Ղարիբյանը հանդիպելու է ուկրաինացի Անդրեյ Մարտինյուկի հետ: Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ) նույն փուլում հանդիպելու է Վալերի Պալենսկիին (Բելառուս), իսկ Ռաֆիկ Մանուկյանը (80 կգ)՝ իրանցի Մանդի Մուհամեդզադեհին:

Այդ քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սարգիս Քոչարյանը 1/4 եզրափակչից է սկսելու ելույթը, նա մրցելու է ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովի հետ:

 

98 կգ քաշային կարգում պետք է հանդես գար Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Mediamax Sport-ին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ ըմբիշը մարզումների ժամանակ ցավեցրել է ոտքը, ու նրան փոխարինել է Արթուր Շահինյանը: Նա 1/8 եզրափակչում հանդիպելու է Եվգենի Սալետային (Ուկրաինա):

Մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Ուկրաինայում հանդես են գալու նաեւ Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (75 կգ) եւ Վաչիկ Եղիազարյանը (130 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին