Ապրիլ 20, 2024
4769 դիտում

Մ-23 տ. ԱԱ-ն ընդգրկվել է UWW-ի պաշտոնական մրցումների ցանկում


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել է մինչեւ 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը 2017 թվականի պաշտոնական մրցումների ցանկում ընդգրկելու մասին:

Մրցաշարը նոյեմբերի 21-26-ը հյուրընկալելու է լեհական Բիդգոշ քաղաքը:

2016-ին առաջնությունը մեծ հաջողություն է ունեցել: Մասնակցել են 34 երկրների մոտ 400 ըմբիշներ:

«Մենք ցանկանում ենք բավարարել երիտասարդ մարզիկների ու ֆեդերացիաների պահանջներն ու օգնել ըմբիշների զարգացմանը: Շնորհակալ ենք Լեհաստանի ֆեդերացիային, նոյեմբերին հիանալի մրցաշարի ականատես կլինենք»,- ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին