Ապրիլ 18, 2024
3645 դիտում

Գեորգի Կետոեւ. Ցանկանում եմ Հայաստանի կազմում ելույթ ունենալ եւս 4 տարի


Լուսանկարը` Մեդիամաքս


Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը համալրած Գեորգի Կետոեւը ցանկանում է եւս 4 տարի անցկացնել:

Նախորդ շաբաթ Երեւանում կայացած առաջնությունում 31-ամյա ըմբիշը հաղթել է մինչեւ 97 կգ քաշային կարգում ու խոստովանել է, որ հիանալի մարզավիճակում է գտնվում:

«Ինձ շատ լավ եմ զգում, առաջնությունում 3 գոտեմարտ եմ անցկացրել ու բոլորում էլ ժամանակից շուտ հաղթել: Նախորդ տարի էլ նոյեմբերին եմ հաղթել երկրի առաջնությունում: Բայց այս մեկն ընտրական էր ու պատրաստվելու եմ Եվրոպայի առաջնությանը»,-wrestdug.ru-ին ասել է ըմբիշը:

Փետրվարի 23-ից նա Հայաստանի հավաքականի հետ Ծաղկաձորում հավաքի է մասնակցելու, ապա Ստամբուլում ելույթ ունենալու միջազգային մրցաշարում, որն ուժեղ կազմ է հավաքելու:

«Հավաքականի նոր մարզիչ Արմեն Մկրտչյանի հետ կծանոթանանք առաջիկա հավաքի ժամանակ: Ես հիմնականում Վլադիկավկազում եմ մարզվում, հայրենիքում ավելի հարմար է, իսկ Հայաստանում լինում եմ հավաքների ժամանակ»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին