Ապրիլ 25, 2024
4968 դիտում

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի առաջնության բոլոր չեմպիոնները


Լուսանկարը` Mediamax


Հայտնի են Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության բոլոր չեմպիոնների անունները:

Այսօր կայացել է մրցումային երկրորդ օրը: Ոսկե մեդալակիրներ են դարձել Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Վահիկ Թամրազյանը (86 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն ասել էր, որ փետրվարի 23-ից թիմն ուսումնամարզական հավաքի է մեկնելու Ծաղկաձոր: Դրանից հետո կորոշվի, թե ովքեր են մարտին մասնակցելու Ստամբուլում կայանալիք միջազգային մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին