Ապրիլ 20, 2024
5072 դիտում

Վաղը մեկնարկելու է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հոկտեմբերի 24-26-ը «Դինամո» մարզադահլիճում կայանալու է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը:

Ազատ ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը նշել է, որ առաջնության արդյունքներով ձեւավորվելու է հավաքականը: Ինչպես նաեւ ընտրվելու են այն երկու ըմբիշները, որոնք դեկտեմբերի 10-11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցելու են ոչ օլիմպիական քաշային կարգերի՝61 ու 70 կգ, Աշխարհի առաջնությանը:

Երկրի առաջնությանը մասնակցելու են բոլոր ուժեղագույն ըմբիշները, այդ թվում Օլիմպիական խաղերի մասնակիցները, բացառությամբ Դավիթ Սաֆարյանի:

Բաղդադյանը նշել է, որ առաջնությանը չմասնակցողները, անկախ իրենց ունեցած տիտղոսներից, չեն ընդգրկվելու նոր ձեւավորվող հավաքականի կազմում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին