1000 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը դեկտեմբերին Նյու Յորքում մենամարտելու է ԱՄՆ-ի լավագույն ըմբիշներից մեկի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը հրավեր է ստացել Նյու Յորքի նշանավոր «Մեդիսոն Սքվեր Գարդենում» դեկտեմբերի 21-ին մրցամարտ անցկացնելու ԱՄՆ-ի լավագույն ըմբիշներից մեկի՝ Կայլ Դեյկի հետ:

«Իմ հետաքրքրությունը մեծապես շարժեց այդ եզակի հնարավորությունը՝ հանդիպելու ԱՄՆ-ի լավագույն ըմբիշի հետ: Միշտ էլ երազել եմ հանդես գալ «Մեդիսոն Սքվեր Գարդենում» ու անհամբերությամբ սպասում եմ Նյու Յորքի հայ համայքի աջակցությանը»,- ասել է Ջուլֆալակյանը:

Կայլ Դեյկը միակն է, ում 4 անգամ հաջողվել է դառնալ NCAA-ի` քոլեջների ազգային ատլետիկ ընկերակցության քառակի չեմպիոն ՝4 տարբեր քաշային կարգերում:

Դեկտեմբերի 21-ին MSG մարզապալատում տեղի են ունենալու քոլեջների ըմբշամարտի առաջնության հանդիպումները, իսկ երեկոյի գլխավոր դիմակայությունում մրցելու են Ջուլֆալակյանն ու Դեյկը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին