Ապրիլ 20, 2024
1407 դիտում

Ըմբշամարտի ԱԱ-ում միայն Հայաստանի ընտրանուն է հաջողվել նվաճել երկու ոսկե մեդալ


Լուսանկարը` unitedworldwrestling.org


Տաշքենդում ավարտված ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (98կգ):

Եզրափակչում հայ հունահռոմեական ոճի ըմբիշը վստահ հաղթանակ է տարել Ադրիան Հասլեր Օլիվերի (Գերմանիա) նկատմամբ: Ալեքսանյանին ընդամենը 56 վայրկյան էլ բավական է եղել մրցակցին հաղթելու ու Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար: 

Ավելի վաղ Լեւոն Ջուլֆալակյանի սաներից Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ):

Այսպիսով, ըմբշամարտի ԱԱ-ում միայն Հայաստանի ընտրանուն է հաջողվել նվաճել երկու ոսկե մեդալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին