3130 դիտում

Արսեն Ջուլֆալակյանն Աշխարհի չեմպիոն է


Լուսանկարը` wrestlingarena.info


Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն (75 կգ) արդեն նաեւ Աշխարհի չեմպիոն է:

Տաշքենդում ընթացող Աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակչում հանդիպեց խորվաթ Նեվեն Ժուգաչին: Առաջին խաղափուլում նա հիանալի աշխատեց պարտերի վրա ու վաստակեց 4 միավոր: Այդ հաշիվը պահպանվեց նաեւ 2-րդ մրցափուլում ու Ջուլֆալակյանն առաջին անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն:

Այս առաջնությունը հիանալի էր դասավորվել Ջուլֆալակյանի համար: Նա փայլուն գոտեմարտեր էր անցկացրել ու վստահ հաղթանակներ տարել Էլվին Մուրսալիեւի (Ադրբեջան), Ֆլորիան Մարչիլի (Ավստրիա), Խուան Էսկոբարի (Մեքսիկա) ու Զուրաբ Դաթունաշվիլու (Վրաստան) նկատմամբ:

Հայ ըմբիշը մի քանի անգամ շատ մոտ է եղել Աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճելուն: 2010-ին Մոսկվայում կայացած առաջնությունում նա ոսկուց զրկվել էր կողմնակալ մրցավարության պատճառով, իսկ 2011-ին ու 2013-ին Ստամբուլում ու Բուդապեշտում կայացած առաջնությունների ժամանակ էլ կանգնել էր պատվոհարթակի 3-րդ աստիճանին: 2014-ին նրան վերջապես հաջողվել է տիրանալ այդ բաղձալի կոչմանն ու այդ նվաճմամբ հավասարվել իր հայրիկին՝ նաեւ Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին