Ապրիլ 18, 2024
1237 դիտում

Դավիթ Սաֆարյանը ծննդյան 25-ամյակի կապակցությամբ Ստեփան Սարգսյանից հատուկ մրցանակ է ստացել


Դավիթ Սաֆարյանը ծննդյան 25-ամյակի կապակցությամբ Ստեփան Սարգսյանից հատուկ մրցանակ է ստացել
Դավիթ Սաֆարյանը ծննդյան 25-ամյակի կապակցությամբ Ստեփան Սարգսյանից հատուկ մրցանակ է ստացել

Լուսանկարը` Մեդիամաքս


2013 թվականի Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը ծննդյան 25-ամյակը նշել է Վանաձորում ընթացող Ստեփան Սարգսյանի միջազգային մրցաշարի ժամանակ:

Նա այս տարվա մրցաշարը բաց է թողել, սակայն եկել է իր թիմակիցների ելույթներին հետեւելու ու աջակցելու:

Ծննդյան օրվա կապակցությամբ Ստեփան Սարգսյանը ազատ ոճի ըմբիշին հատուկ մրցանակ է հանձնել: «Շատ մեծ անակնկալ էր ինձ համար, շնորհակալ եմ նրան այդ ուշադրության համար: Ես ամեն տարի կամ հավաքների կամ էլ մրցաշարերի ժամանակ եմ նշում ծննդյանս տարեդարձը: Հազվադեպ է պատահում, որ տանը լինեմ»,- Mediamax Sport-ի թղթակցին ասել է Սաֆարյանը:

Նա կարծում է, որ այս տարի Ստեփան Սարգսյանի մրցաշարին շատ ուժեղ ըմբիշներ են մասնակցում, մասնավորապես լավ կազմ են հայտավորել Ռուսաստանի ու Իրանի թիմերը:

«Երկու օրերի ընթացքում մենք բավականին հետաքրքիր ելույթների ենք ականատես եղել: Հատկապես ինձ դուր է եկել Գարիկ Բարսեղյանի գոտեմարտը բրոնզե մեդալի համար, որը շատ գեղեցիկ հաղթանակ է տարել»,- նշել է ըմբիշը:

Դավիթ Սաֆարյանն ընդգծել է, որ իրենց գլխավոր նպատակը սեպտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնությանը լավ մասնակցելն է, բայց դա չի խանգարում, որ Վանաձորում եւս հայ ըմբիշները լավ գոտեմարտեր ցույց տան:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին