Ապրիլ 25, 2024
1268 դիտում

Աշխարհի գավաթի B խմբում հայ հունահռոմեականները զբաղեցրել են 4-րդ տեղը


Լուսանկարը` fila-official.com


Թեհրանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայանալու են եզրափակիչ գոտեմարտերը:

Հայաստանի հավաքականը խմբային փուլում տոնել է մեկ հաղթանակ ու կրել երկու պարտություն: Հայ ըմբիշները հաղթել են կորեացիներին, ապա զիջել Ադրբեջանի ու Ֆինլանդիայի ընտրանիներին:

B խմբում Հայաստանի թիմը գրավել է 4-րդ տեղը ու այսօր պայքարելու է Գավաթում 7-8-րդ տեղերի համար:

Եզրափակիչ են դուրս եկել Իրանի ու Ռուսաստանի հավաքականները, որոնք իրենց խմբերում չեն կրել ոչ մի պարտություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին