Ապրիլ 24, 2024
3094 դիտում

6 հայ ծանրորդներ որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար


6 հայ ծանրորդներ որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար
6 հայ ծանրորդներ որակազրկվել են արգելված խթանիչներ օգտագործելու համար

Լուսանկարը` http://www.vitbichi.by/


Երեւան: Մեդիամաքս: 6 հայ ծանրորդներ որակազրկվել են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից արգելված խթանիչներ օգտագործելու համար:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է այն մարզիկների անունները, ովքեր այս տարվա առաջնություններին օգտագործել են արգելված խթանիչներ:

Այսպիսով, մինչեւ 2015 թվականը միջազգային ասպարեզում ելույթ չեն կարող ունենալ Աշոտ Բեգզադյանը, Դավիթ Գասպարյանը, Մարգարիտա Ղազարյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Գոռ Մինասյանը: Իսկ Նաիրա Հարությունյանը որակազրկվել է ցմահ:

Նշենք, որ Դավիթ Գասպարյանը (56 կգ), Մարգարիտա Ղազարյանը (53 կգ) եւ Աշոտ Բեգզադյանը (94 կգ) այս տարի մասնակցել են երիտասարդների աշխարհի առաջնությանը:

Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) 2013 թ-ի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ երիտասարդական առաջնությունում` նվաճել բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը (+105 կգ) 2013-ին երիտասարդական ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ, ինչպես նաեւ մասնակցել Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին