Ապրիլ 24, 2024
10857 դիտում

Կարեն Մարգարյանը երիտասարդական ԵԱ-ի չեմպիոն է


Լուսանկարը` Մեդիամաքս


Միլանում ընթացող Եվրոպայի պատանիերի ու երիտասարդների ծանրամարտի  առաջնությունում այսօր Հայաստանի հավաքականը նվաճել է 2-րդ մեդալը:

Երիտասարդների պայքարի 77 կգ քաշային կարգում հարթակ են դուրս եկել Կարեն Մարգարյանն ու Գեւորգ Ղահրամանյանը:

Պատանիների ԵԱ-ի հաղթող Մարգարյանը հրաշալի է հանդես եկել: Նա պոկում վարժությունում օգտագործել է բոլոր երեք մոտեցումներն ու 145 կգ արդյունքով նվաճել փոքր ոսկե մեդալ:

Հրում վարժությունում հայ ծանրորդը կրկին անգերազանցելի է եղել ու կրկին բոլոր վարժությունները հաջող է օգտագործել: Նա 168 կգ-ով փոքր ոսկու է տիրացել: Երկամարտի 313 կգ արդյունքով Մարգարյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Ղահրամանյանը 273 կգ երկամարտի արդյունքով գրավել է 6-րդ տեղը:

Երկու վրացի ծանրորդներ՝ Լոմիա Թեբիձեն ու Էդուարդ Կակաբաձեն կանգնել են պատվոհարթակի երկրորդ ու երրորդ աստիճաններին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին