Ապրիլ 24, 2024
11369 դիտում

Մնացական Աբրահամյանը պատանեկան ԵԱ-ում արծաթե մեդալ է նվաճել


Լուսանկարը` Facebook


Միլանում շարունակվող պատանիների Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները շարունակում են հաջող ելույթները:

Այսօր մինչեւ 15 տարեկանների 69 կգ քաշային կարգում Մնացական Աբրահամյանը 249 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում ու հրում վարժություններում նա եւս փոքր արծաթե մեդալների է արժանացել:

Հաղթողի կոչումը նվաճել է բուլղարացի ծանրորդը՝ 260 կգ երկամարտի արդյունքով:

ԵԱ-ում Հայաստանի հավաքականը նաեւ ոսկե մեդալ ունի, այն 50 կգ քաշային կարգում նվաճել է Գոռ Սահակյանը:

Այսօր մինչեւ 77 կգ քաշային կարգում ելույթ է ունենալու Հարություն Գրիգորյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին