Ապրիլ 19, 2024
16690 դիտում

Սամվել Բաբակյանը դարձել է երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` iwf.net

Լուսանկարը` iwf.net

Լուսանկարը` iwf.net


Տաշքենդում շարունակվող ծանրամարտի երիտասարդական Աշխարհի առաջնությունում եւս մեկ հայ մարզիկ է բրոնզե մեդալակիր դարձել:

Այս անգամ պատվոհարթակի 3-րդ աստիճանին մինչեւ 94 կգ քաշային կարգում  կանգնել է Սամվել Բաբակյանը երկամարտի 361 կգ-ով:

Աշխարհի առաջնության հաղթողի կոչումը նվաճել է Քաթարը ներկայացնող Իբրահիմ Էլբախը 385 կգ արդյունքով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում բրոնզ էր նվաճել Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ):

ԱԱ-ում ելույթ վերջինը հանդես է գալու Վարազդատ Լալայանը (+ 104 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին