12828 դիտում

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է նոր քաշային կարգերը


Լուսանկարը` d.ibtimes.co.uk


Տաշքենդում կայացել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր նիստը, որի ժամանակ ներկայացվել են նոր քաշային կարգերը:

Հայաստանը Տաշքենդում ներկայացրել է ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար ու տղամարդկանց ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Տղամարդիկ հանդես են գալու հետեւյալ 10 քաշային կարգերում՝ 55 կգ, 61, 67, 73, 81, 89, 96, 102, 109, +109:

Դրանցից Տոկիոյի Օլիմպիական խաղերում մրցումային կլինեն 7-ը՝ 61, 67, 73, 81, 96, 109 եւ +109:

Կանանց համար Օլիմպիական են մինչեւ 49, 55, 59, 64, 76, 87 ու +87 կգ քաշային կարգերը: Մրցումային են նաեւ 45, 71 եւ 81 կգ քաշային կարգերը:

Փոխվել են նաեւ պատանիների ու երիտասարդների քաշային կարգերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին